«Թույլ տվեք ձեռնպահ մնալ ոմանց կանխագուշակությունները մեկնաբանելուց».Իվետա Տոնոյան

    365

    Այսօր թերթերից մեկը գրել էր. «Իշխանական նեղ միջավայրում 1 ամիս առաջ կարծիք է հնչել, որ հանրաքվեից հետո կարող է փոխվել ԲՀԿ առաջնորդը` առաջիկա ԱԺ ընտրություններին նորացված ԲՀԿ-ով գնալու համար, եւ տրվել են որոշ անուններ, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի։

     Realnews.am  կայքի թղթակիցը վերոհիշյալի վերաբերյալ զրուցեց  Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ  Իվետա Տոնոյանի հետ.

    «Ընդհանրապես  բազմաթիվ կանխագուշակություներ կարելի է հանդիպել այս թեմայի հետ կապված, բայց թույլ տվեք ես  ձեռնպահ մնամ ոմանց  կանխագուշակությունները  մեկնաբանելուց, քանզի  երևակայությունները մեկնաբանելը համարում եմ ժամանակի զուր կորուստ։Ես կարող եմ միայն փաստել, որ Գագիկ Ծառուկյանը դեռևս մարտ ամսին հայտարարել է, որ այլևս ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ, և մինչ այս պահը որևէ այլ հայտարարություն ես նրանից չեմ լսել»:

    Загрузка...