«Հրապարակ».Լուրջ ռազբորկաներ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ

    340

    «Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, մեր տեղեկություններով լուրջ ռազբորկաներ են գնացել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ: Ղուկասյանը ցանկացել է իշխանությունների համար հույժ կարեւոր այս գործընթացի «քավոր» կանգնել, բնականաբար, ծանրակշիռ ակնկալիքով:

    Սակայն Մարտուն Գրիգորյանի թիմը բացատրական աշխատանք է տարել, իսկ ՀՀԿ-ից նկատողություններ են ստացվել, եւ Ղուկասյանը բավարարվել է իր հարազատ Սլաբոդկա թաղամասի 2 ընտրատարածքներով, որոնք մտնում են Մարտուն Գրիգորյանի ընտրատարածքի մեջ:

    Մեր տեղեկություններով, երկու թիմակիցներն անցած շաբաթ հենց Սլաբոդկա թաղամասում են «հաշիվները» մաքրել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Загрузка...