Ինչպե՞ս խնամել ձեռքերը

    409

    Գեղեցիկ ձեռքերը մարդու արտաքին տեսքի կարևոր մաս են կազմում և մշտապես խնամք են պահանջում։

    Եթե ձեռքերի մաշկը զգայուն է, ապա անհրաժեշտ է ամեն երեկո ձեռքերը դնել գոլ սոդայի լուծույթի մեջ (1 թեյի գդալ սոդա 1 լիտր ջրին): 
    Տնային աշխատանքից մգացած և կեղտոտված մաշկը կարելի է մաքրել խաշած կարտոֆիլով, կիտրոնի հյութով, կաթով, լոլիկով: 
    Կոշտ մաշկին հարկավոր է նախ վարունգ քսել, իսկ հետո գլիցերինի և կիտրոնի հյութի խառնուրդ (հավասար չափերով):

    Այս դեպքում ձեզ կօգնի նաև վարսակը․ մանրացրած վարսակին ավելացնել 1 ճաշի գդալ հալվեի (ալոէ) հյութ, լավ խառնել և ապա 5 րոպեի ընթացքում այս խառնուրդով մերսել ձեռքերը: Լվացվել: 

    Խաշած կարտոֆիլը տրորել, ավելացնել կաթ և այն քսել ձեռքերին, պահել 15 րոպե, լվանալ նախ գոլ, հետո սառը ջրով: Ձեռքերը լավ չորացնել և ձեռքերի համար նախատեսված քսուք քսել: 

    Կարելի է օգտագործել նաև հում կարտոֆիլը: Քերիչով այն քերել, ավելացնել 1 թեյի գդալ մեղր, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: 
    Մի մոռացեք նաև ձեռքերի մարզանքի մասին: Գոյություն ունեն տարբեր վարժություններ, որոնք բավականին դյուրին են,  շատ ժամանակ չեն պահանջում, սակայն շատ արդյունավետ են:

    Դանդաղ սեղմեք և բացեք մատները, պտտեք ձեռքերի դաստակները սկզբից մի, հետո մյուս կողմ: Ձեռքերով հենվեք սեղանին և հերթով բարձրացրեք և իջեցրեք մատները: Մերսեք ձեռքերը, չմոռանալով նաև մատների մասին: 
    Ցանկալի է, որպեսզի օգտվեք այս հեշտ, սակայն շատ արդյունավետ խորհուրդներից, և որ դրանք  դառնան ձեզ համար սովորական:

    Աղբյուր՝ այստեղ

    Загрузка...