ԱՄՆ-ը սկսել է Ֆրանսիային տրամադրել ավելի շատ տվյալներ ԴԱԻՇ-ի վերաբերյալ

    441

    ԱՄՆ-ը սկսել է Ֆրանսիային տրամադրել ավելի շատ տվյալներ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի վերաբերյալ՝ Փարիզի կողմից գրոհայիններին ավիահարվածներ հասցնելը հեշտացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

    Պարբերականի աղբյուրի վկայությամբ՝ «ԱՄՆ-ն ընդլայնում է Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը և համաձայնել է արագացնել թիրախավորման նպատակով նրան այդպիսի մանրակրկիտ տեղեկատվության տրամադրման գործընթացը»՝ օդից գրոհայիններին հարվածներ հասցնելիս: Նշվում է, որ այդ կերպ ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Փարիզին «Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ հնարավոր պատասխան հարձակումներ իրականացնելիս»:

    Պաշտպանական գերատեսչության աղբյուրները հայտնել են, որ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը կողմ է Ֆրանսիային ԴԱԻՇ-ի վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու սահմանափակումները մեղմացնելուն:

    Загрузка...