Օգտակար տեղեկություն վարորդների համար

    263

    ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում  անցանելի են:

    Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

    Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի տարածք), Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան  քաղաքններում և Արագած գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:

    ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

    Загрузка...