Թուրքիայում Օբամայի անվտանգությունն ապահովում էին 550 հոգանոց աշխատակազմընոր մանրամասներ (լուսանկարներ)

    264

    G20-ի գագաթաժողովին մասնակցելու համար Անթալիա ժամանած ԱՄՆ նախագահի երկօրյա այցի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել:

    Թուրքական AA-ի հաղորդմամբ՝ Օբամայի այցի անվտանգությունն ապահովելու համար դեռևս այս ամսվա սկզբից են աշխատանքներ իրականացվել: 550 հոգանոց աշխատակազմը միայն յոթ բեռնատար հատկացրել է նրա անվտանգությունն ապահովելու համար:

    Անթալիա այցի ընթացքում ԱՄՆ նախագահը գիշերել է Բելեք շրջանում գտնվող Calista Luxury Resort շքեղ հյուրանոցի (այն միայն հատկացվել է նրան) «թագավորական» սենյակում: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԱՄՆ ԱԳ նախարար Ջոն Քերին գիշերել է այլ հյուրանոցում: Օբամայի սենյակին կից բոլոր սենյակները տրամադրվել են նրա թիկնապահներին, իսկ նրա սենյակի պատուհաններն ամբողջությամբ պատվել են զրահապատ հատուկ ապակիներով: Ինչ վերաբերում է անկողնային պարագաներին, դրանք հատուկ մեթոդներով են մաքրվել:

    ԱՄՆ նախագահի սնունդի հարցը նույնպես խիստ վերահսկողության տակ է եղել: Օբաման չի սնվել թուրք խոհարարների պատրաստած ճաշերով, ԱՄՆ-ից նրա հետ ժամանել են երկու խոհարարներ և աղախին:

    Աղբյուր՝ այստեղ

    Загрузка...