Երեխաների հեղինակած անհավանական գյուտերը

    465

    Գիտեի՞ք արդյոք, որ նույնիսկ հատուկ օր գոյություն ունի՝ նվիրված փոքրիկ գյուտարարներն: Եվ դրա համար պետք է երախտապարտ լինենք Բենժամին Ֆրանկլինին. հենց նրա ծննդյան օրն էլ նշում են այդ տոնը: Այս համընկնումը ամենևեին ել պատահական չէ, քանի որ 12 տարեկան հասակում երիտասարդ Բենժամինը հորինել ու պատենտավորել է լողաթևերը, իսկ ավելի ուշ՝ ճոճվող աթոռն ու էլեկտրականության բնագավառում «պլյուս» և «մինուս» նշանների կիրառումը: Սակայն Ֆրանկլինից բացի աշխարհում կան նաև շատ այլ տաղանդավոր գյուտարար երեխաներ: Եկեք նշենք այդ գյուտարար երեխաների  մի քանի հետաքրքիր պատմություններ:

    1. Ձնագնացը հորինել է Ժոզեֆ-Արման Բոմբարդյեն Կանադայից: Պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ տղայի հայրը որդու 15 ամյակի կապակցությամբ նրան ֆորդ մեքենա նվիրեց, բայց այն այնքան վատ վիճակում էր գտնվում, որ գրեթե չէր էլ շարժվում տեղից: Այդ ժամանակ Արմանը որոշեց մեքենան մասերի բաժանել ու դրանցից միանգամայն նոր բան ստանալ: Ահա այսպես էլ ստացվեց առաջին ձնագնացը: Ավելի ուշ նա ընկերություն հիմնադրեց, որը զբաղվում էր ինքնաթիռների և այլ տեխնիկաների արտադրանքով, իսկ ինչ վերաբեում է ձնագնացներին, ապա դրանք մինչ օրս էլ շարունակվում են արտադրվել:
    2. Տրամպլինի պարզ ու փայլուն գաղափարը պատկանում է Ջոն Նիսենին՝ 16 տարեկան մարմնամակրզիկին: Հետաքրքիրն այն է, որ իր ոչ կարճ պատմության ընթացքում տրամպլինը գրեթե փոփոխության չի էլ ենթարկվել. նույն մետաղական շրջանակը ՝մեջտեղում ձիգ կտոր:
    3. Կալիֆորնիայի միջնակարգ դպրոցի հրաշալի աշակերտուհի Իշա Կարեն հնարել է բջջային հեռախոսների լիցքավորման նոր մարտկոցը: Այն լիցքավորվում է ընդամենը 20 վայրկյանում, և երկար ժամանակ մարտկոցը չի նստում:
    4. Ավելի քան մեկ դար առաջ Ֆրենկ Էպերսոնը պատահաբար դրսում էր մոռացել գազավորված ըմպելիքով ու ձողիկով բաժակը: Իսկ արդեն 1923 թվականին ՝ 18 տարի անց, արդեն չափահաս Էպերսենը հիշում է այդ դեպքի մասին և մի մասնագիտացված խանութ բացում, որը սկսում է զբաղվել մրգային սառույցի վաճառքով:
    5. Սակայն աշակերտները ոչ միայն հնարում են տարբեր համեղ բաներ և զվարճալի առարկաներ, այլ երբեմն նաև զբաղվում են լուրջ հետազոտությամբ Օրինակ, 15 ամյա Ջեկ Անդրական հնարել է ենթաստամոքսային գեղձի, թոքերի և ձվարանի քաղցկեղի վաղ ախտորոշման մեթոդը: Այս մեթոդը մի քանի անգամ ավելի արագ է  ու էժան, իսկ արդյունքները պարզ են դառնում 5 րոպեից:
    6. Իսկ Լուի Բրայլը 15 տարեկանում 1824 թվականին հնարել է տառատեսակ, որը հնարավորություն է տալիս կույրերին կարդալ: Դրանք մինչ այսօր կիրառում են կույրերը աշխարհի բոլոր անկյուններում: Իրականում Լուին այդ տառատեսակը հորինել էր գիշերը կարդալու համար, որը այդ ժամանակ կիրառում էին բոլոր զինվորականները ռազմական հաշվետվությունների գաղտնազերծման համար:
    7. Պարամ Ջագին զարմացրեց ամբողջ աշխարհին՝ հնարելով մի միջոց, որի շնորհիվ մեքենաների արտանետած գազը վերածվում է թթվածնի: Այս հայտնագործությունը սկզբի 3 տարիներ ընթացքում (2011-ից) ստացել է համաշխարհային տարածում և իր հեղինակին հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում: Իսկ բացահայտման էությունը սա է. գազի արտանետման խողովակի վրա դրվում է հատուկ սարքավորում, որի ներսում տեղադրվում են ջրիմուռներ, հենց դրանք էլ ավտոմեքենաների արտանետած գազերը վերածում են թթվածնի:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Աղբյուր՝  Mediamonitor.am
    Загрузка...