Ավետիսյանների գործով նոր հանգամանքներ են բացահայտվել

    428

    Երեկ` նոյեմբերի 17-ին, լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործին ծանոթանալու վերջնաժամկետը: Գործը դատախազին չուղարկվեց, քանի որ փաստաբաններն հանդես են եկել նոր միջնորդությամբ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացրել, քանի որ կարևոր հանգամանք կա քննություն կատարելու համար, այլ մանրամասներ չասաց:

    Ավետիսյանների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչը` փաստաբան`Լուսինե Սահակյանը, նույնպես չմանրամասնեց միջնորդության բովանդակությունը ու հանգամանքները: Փաստաբանն ընդգծեց, որ ավելորդ ինֆորմացիան կարող է վնասել գործի քննությանը: Լուսինե Սահակյանը միայն հավելեց, որ գործի ծանոթության ժամանակ իրենց համար անակնկալ նոր հանգամանքներ են բացահայտվել, որոնք մինչ այդ ստվերում էին: Հենց նշված հանգամանքներն էլ հիմք են հանդիսացել նոր միջնորդություն ներկայացնելու համար: Փաստաբանից տեղեկացանք, որ Ավետիսյանների հարազատները նույնպես ծանոթացել են գործին եւ նոր միջնորդություն ներկայացնելու համար փաստաբանների հետ ընդհանուր համաձայնության են եկել:

    Նշենք, որ գործը դատարան կուղարկվի միայն միջնորդությունը բավարարելուց կամ մերժելուց հետո: Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Պետրոսյանն այս անգամ չցանկացավ խոսել, հայտարարելով, որ հոգնել է ամեն տեսակ քաշքշուկներից, գործը չափազանց երկար ձգվեց: Ռիտա Պետրոսյանը մնում է իր կարծիքին ` Պերմյակովն հանցանքը միայնակ չի գործել:

    Նյութի ամբողջությամբ` hraparak.am – ում

    Загрузка...