Հորդանանի թագավորը ԻՊ ահաբեկիչներին մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ

    458

    Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը ԻՊ ահաբեկիչներին մեղադրել է ողջ մարդկության դեմ երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ եւ միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միավորել ջանքերը այդ սպառնալիքի դեմ պայքարի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AFP գործակալությունը։

    «Մենք բախվում ենք մարդկության դեմ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգին, եւ դա այն է, ինչ միավորում է մեզ հիմա»,-  նախօրեին Կոսովո կատարած այցի ժամանակ ասել է Աբդալլահ 2-րդը։

    Թագավորը ԻՊ գրոհայիններին անվանել է վայրենի ավազակներ, որոնք զուրկ են մարդկայնությունից։ «Մենք պետք է արագ եւ վճռական գործենք, որպեսզի հետ մղենք միջմայրցամաքային սպառնալիքները՝ լինեն դրանք Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում, Ասիայում թե Եվրոպայում»,- ասել է Աբդալլահ 2-րդը։

    Նյութի աղբյուր՝ news.am

    Загрузка...