CNN. ԱՄՆ–ից Փարիզ մեկնող երկու ինքնաթիռները փոխել են ուղղությունը

    328

    ԱՄՆ–ից Փարիզ մեկնող երկու ինքնաթիռները փոխել են ուղղությունը և վայրէջք կատարել ամերիկյան օդանակավայաններում։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, չորեքշաբթի տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը։

    Հեռուստաընկերության հաղորդմամբ` երեքշաբթի Air France ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը կատարում էր Լոս Անջելես–Փարիզ չվերթը, չնախատեսված վայրէջք է կատարել ԱՄՆ–ի Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի օդանավակայանում։ Չվերթի փոփոխության պատճառ է դարձել ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին նախազգուշացումը։

    Շուտով Air France–ի թիվ 55 չվերթը, որը Դալլասի օդանավակայանից մեկնում էր Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայան, չնախատեսված վայրէջք է կատարել Կանադայի Գալիֆաքսում։ Պատճառը նույնն էր` ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին ահազանգը։

    Երկու ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել, հաղորդում է CNN–ը։

    Եգիպտոսում ձերբակալվել են А321–ի ահաբեկության մեջ կասկածվողները>>

    Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկչություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 129 մարդ, ավելի քան 352–ը վիրավոր է, որոնցից 99–ը ծայրահեղ ծանր վիճակում են։

    Նյութի աղբյուր՝ newsarmenia.am

    Загрузка...