«Ժողովուրդ». Արմեն Հարությունյանն ինքնաբացարկ կհայտնի

    219

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր նշանակված Արմեն Հարությունյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամական փոխհարաբերությունների մասին լուրը երկար ժամանակ է, ինչ ամենատարբեր մեկնաբանություններով պտտվում է:

    Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանն ինքը լրագրողներից մեկի հետ զրույցում ասել էր, թե Արմեն Հարությունյանը իր «դվայուրըդնի» քրոջ տղան է: Ինչպես հայտնի է՝ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցների գործով սպանված Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ:

    «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արմեն Հարությունյանից պարզել, թե ինչ է անելու, երբ սկսվի իր բարեկամի բողոքի քննությունը: «Իրոք, բարեկամական կապ կա, սակայն «դվայորդնի» եղբայրներ են եղել իմ մայրական պապը եւ իր պապը, ոչ թե ինքն ու մայրս»,- պատասխանեց Արմեն Հարությունյանը` հավելելով. «Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած գործին, պարզապես նշեմ, որպեսզի սպեկուլացիաներ չլինեն, ես այդ գործի քննության ժամանակ ինքնաբացարկ կհայտնեմ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Загрузка...