Կկարգավորվեն նպատակային կրթության հետ կապված հարաբերությունները

    591

    Գործադիրը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել «նպատակային կրթություն» հասկացությունը և հստակեցնել նպատակային ընդունելության հետ կապված հարցերը: Նախագծերի ընդունումից հետո ակնկալվում է, որ կկարգավորվեն պետպատվերի շրջանակում բարձրագույն և հետբուհական նպատակային կրթության հետ կապված հարաբերությունները: Ներկայումս նպատակային ընդունելություն է իրականացվում մանկավարժական, ագրոնոմիական, բժշկական մասնագիտությունների գծով:
    Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ՀՀ ողջ տարածքում տեղամասային կենտրոնները պետք է բացել և փակել ՀՀ օրհներգով: 
    Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

    Загрузка...