9-ամյա Ալինան, շաբաթական մի քանի անգամ, երեկոները նվագում է փողոցում

    461

     9-ամյա Ալինան, շաբաթական մի քանի անգամ, երեկոները նվագում է փողոցում:

    Ժպիտը երեսին, առանց տրնտջալու, փոքրիկն անդադար նվագում է, որպեսզի գումար վաստակի, որ քույրն ու եղբայրները սոված չմնան:

    Բախտն այս ընտանիքին չի ժպտացել: Աղջկա մայրն այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում՝ ունի վիրահատության կարիք, իսկ հայրն առանց որևէ պատճառի հեռացել է, թողնելով երեխաներին 72 տարեկան տատիկի հույսին:

    Նրանք վարձով բնակվում են Նոր Նորքում. “ Տուն չունենք, որ գրանցում ունենայինք, գոնե նպաստ կստանային, մի կերպ կապրեյինք: Թոշակը հազիվ է բավականացնում օրվա հացին:  Ալինան նվագում է, որ ապրենք, նա է մեր ընտանիքի պահողը”,-ասում է տատն ու վստահեցնում է, որ փողոցում նվագելը երեխայի հոգեկանի վրա չի ազդում, հակառակը՝ նա սկսում է ավելի լավ նվագել:

    Շարունակությունը՝ Shabat.am-ում

    Загрузка...