Հղիության պատճառով 36-ամյա կնոջ մոտ քաղցկեղի հազվագյուտ տեսակ է զարգացել

    589

    Անգլիական Վուլվերհեմփթոնում բնակվող 36-ամյա Դեբորա Նեբսը իր երկար սպասված երրորդ երեխայի ծնունդից մի քանի շաբաթ անց իմացել է, որ քաղցկեղով հիվանդ է: Ընդ որում դա ոչ թե կրծքի կամ արգանդի վզիկի քաղցկեղով, այլ մի շատ հազվագյուտ տեսակով, որն աճում է ընկերքի բջիջներից:

    Որդու՝ Լյուիսի լույս աշխարհ գալուց 8 շաբաթ անց Դեբորայի մոտ արյան մեջ սկսել են հավկիթի չափի թանձրուկներ գոյանալ, որից հետո նրան շտապ վիրահատել են՝ ընկերքի մնացորդները հեռացնելու համար:

    Վիրահատության ժամանակ բժիշկները կնոջ մոտ անհավանական հազվագյուտ նորագոյացություն են գտել, որը կապակցված է հղիության հետ ու կոչվում է խորիոկարցինոմա: Այդ ագրեսիվ ու արագ աճող ուռուցքի դեպքում ընկերքի բջիջները չարորակ են դառնում: Ավելին՝ քաղցկեղն արդեն հասցրել էր տարածվել դեպի թոքեր:

    Քանի որ ուռուցքը կապակցված էր ընկերքի հետ՝ բժիշկները ենթադրել էին, որ Դեբորայի որդու մոտ նույնպես կարող է քաղցկեղ լինել, բայց Լյուիսը բարեբախտաբար առողջ էր:

    Վերջին մեկուկես տարվա ընթացքում կինը ինտենսիվ բուժում է ստացել՝ այդ թվում երկու վիրահատություն ու քիմիաթերապիայի կուրսեր, որոնց ժամանակ նա մեկուսացվել էր ու զրկվել մազերից:

    Վերջերս բժիշկները Դեբորային լավ նորություն էին հայտնել՝ նրա մոտ ռեմիսիա է ու նա առողջ է:

    Կինը վստահեցնում է, որ նույնիսկ եթե իմանար այդ սարսափելի վտանգի մասին, միեւնույն է չէր հրաժարվի հղիությունից ու որդու ծնունդից:

    Խորիոկարցինոման անհավանական հազվագյուտ հիվանդություն է, ու նույնիսկ Մեծ Բրիտանիայում ամեն տարի ընդամենը 20 նման դեպք է ախտորոշվում, կամ նույնիսկ ավելի քիչ: Այն զարգանում է այն պահին, երբ ընկերքի բջիջները՝ անկախ նրանից երեխան զարգացել է թե ոչ, դառնում են չարորակ: Ընդ որում քաղցկեղի այս տեսակը կարող է զարգանալ վերջին հղիությունից ամիսներ կամ նույնիսկ տարիներ հետո:

    Նյութի աղբյուր՝ med.news.am

    Загрузка...