«Ժամանակ».Օֆշորային գոտում Տիգրան Սարգսյանի և Կճոյանի անուններով բացված ընկերություններն անվանափոխվել են

    241

    «Ժամանակ» թերթը գրում է. «Օֆշորային գոտում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անուններով բացված օֆշորային ընկերությունները վերջին շրջանում անվանափոխվել են։ Դրանք այլևս գործարար Փայլակ Հայրապետյանի սնանկացման գործով  անցնող մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի կնոջ և որդու անունով են։

    Հայրապետյանի խոսքերով՝ այս անվանափոխությամբ իրենք, ըստ էության, ևս մեկ անգամ ապացուցել են իրենց իրական մասնակցությունը օֆշորային սկանդալին։ Հայրապետյան գոհ է դատավարության ընթացքից, մանավանդ որ՝ վկաների հարցաքննությամբ ևս մեկ անգամ ապացուցվեց Կճոյանի և Տիգրան Սարգսյանի իրական ներգրավածությունը օֆշորային սկանդալում։ Սնանկացած գործարարն այս ամենից մի հետևության է եկել, որ իր սնանկացումն ի սկզբանե կազմակերպված և պլանավորված է եղել»։

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Загрузка...