Անհայտ անձինք պատանդ են վերցրել 170 մարդու Մալիի մայրաքաղաքային հյուրանոցներից մեկում

    293

    Երկու զինված մարդ 170 մարդու գերի է վերցրել Radisson Hotel Bamako հյուրանոցում Մալիում, հաղորդում է Rezidor հյուրոնոցային ցանցի մամուլի քարտուղարը:
    «Նրանք գերի են վերցրել հյուրանոցի 30 աշխատակցի և 140 այցելուի: Այդպիսով, մուտքը հյուրանոց արգելափակված է, չկա մուտք գործելու և դուրս գալու հնարավորություն», – հաղորդել է մամուլի քարտուղարը NBC հեռուստաալիքին:
    Վաղ հաղորդվում էր, որ անհայտ զինված անձինք հարձակում են գործել Radisson Hotel Bamako հյուրանոցի վրա, տեղակայված Մալիի մայրաքաղաքի կենտրոնում:  «Ռեյթեր» գործակալության տվյալներով, անվտանգության ուժերը շրջափակել են 190 համար ունեցող հյուրանոցը: Ներկայում հյուրանոցի շենքում հրաձգություն է:

    Загрузка...