«Հրապարակ». Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, իշխանական ճամբարում թիվ 1 պատրաստություն է նկատվում

    304

    «Հրապարակ» թերթը գրում է.

    «Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, իշխանական ճամբարում թիվ 1 պատրաստություն է նկատվում։ Կենտրոնական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հորդորել է բոլոր ՀՀԿ-ականներին մի կողմ դնել հակասությունները եւ միավորվել հանուն «այո»-ի․ աշխատանքի հստակ բաժանում կատարել, լսել մարզային պատասխանատուների՝ մարզպետների ցուցումները:

    Բոլորը հասկանում են, որ հաղթանակի «դափնիները» կարող են ուրիշները վայելել։ «Որ չգնանք՝ էդ բոլորը կվերագրվի մարզպետին»,- նկատեց պատգամավորներից մեկը:

    Փոխարենը որոշ մարզպետների ու ենթակաների հարաբերություններն են փչացել: Օրինակ, Արագածոտնի մարզի համայնքապետերից մեկը բերանից թռցրել է, թե «այո»-ն դժվար է լինելու ապահովել, ու տհաճ զրույց է ունեցել մարզպետի հետ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Загрузка...