Հրդեհներ խոտածածկ տարածքներում

    263

    Նոյեմբերի 22-23-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

    Մասնավորապես՝ Լոռու մարզի Սարատովկա գյուղի հեռուստաաշտարակի մոտակայքում այրվել է 120 քմ, Ուրասար և Կաթնաղբյուր համայնքների միջև ընկած սարի վրա` մոտ 8 հա չոր խոտածածկույթ, Տաշիր քաղաքի գերեզմանատանը` 1 հա, Վանաձոր քաղաքի Սարի թաղի մոտակայքում` 500 քմ, Ստեփանավան քաղաքի Ամերիկյան թաղամասի թիվ 1 շենքի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք:

    Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

    Загрузка...