Բելգիան «ծանր զենքով» 10 ահաբեկչի է որոնում. ԱԳՆ

    144

    Բելգիան «ծանր զենքով» 10 ահաբեկչի է որոնում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է տեղական RTBF հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով թագավորության ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսին:

    Նրա խոսքով՝ հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչները «ծանր զնեք» ունեն՝ «Կալաշնիկով» ինքնաձիգներ կամ ավելի ուժեղ ինչ-որ բան»: Բացի դրանից՝ նրանք պատրաստ են մահապարտների ակտերի, նշել է ԱԳՆ ղեկավարը:

    Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքն արդեն մի քանի օր ամենաբարձր՝ չորրորդ մակադակի վրա է և նորից կգնահատվի նոյեմբերի 30-ին: Չնայած դրան՝ այսօր այնտեղ մասամբ բացվել են ուսումնական հաստատությունները ևմետրոն, նաև որոշ առևտրի կենտրոններ, համերգասրահներ, թատրոններ ու թանգարաններ:

    Նյութի աղբյուր՝ 1in.am