«Հայկական ժամանակ». One selfie, please. Ոստիկանությունում չեն հավատում, որ Մեհրաբյանը չի վերադառնա ԱՄՆ-ից

    297

    «Հայկական ժամանակ» – ը գրում է.

    «Ոստիկանությունում դժվարանում են հավատալ, որ ոստիկանության Երևանի վարչության պետի օպերգծով արդեն նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն այլևս չի վերադառնա ՀՀ։ Համակարգում կարծում են, որ 1 տարուց նա, այդուամենայնիվ, հետ կգա։ «Հժ»–ն անցյալ շաբաթ օրը գրել Էր, որ Մեհրաբյանը գրին քարտ Է շահել և արտագաղթել Է ԱՄՆ։ Նույն օրը shamshyan.com–ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում Էր. «Ես չունեմ լքելու, ես սիրում եմ իմ երկիրը, ես իմ ժողովրդի հետ եմ և միշտ աշխատածս ժամանակ ծառայել եմ իմ ժողովրդին»։ Իրականում «Հժ»–ն մեկ օր սխալվել Էր մեկնելու ժամկետի հետ կապված ու հիմա Էլ պնդում Է, որ Արթուր Մեհրաբյանը գրին քարտով մեկնել Է ԱՄՆ։ Հակառակ պարագայում Երևանի նախկին փոխոստիկանապետին հրավիրում ենք խմբագրություն «սելֆի» անելու կամ առաջիկա օրերին սպասում ենք նոր տեսանյութի, ասենք Հանրապետության հրապարակից կամ իր հարազատ Արաբկիր համայնքից»,–գրում է թերթը։

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

    Загрузка...