Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրինագծի մասին․ լա՞վ է, թե՞ վատ

    494

    Մինչ ֆեյսբուքյան օգտատերերի մի մասը հիացական բաներ է գրում Ռուսաստանյան խորհրդարանականների այս որոշման մասին, իսկ մյուս մասը խասյաթի համաձայն քրֆում է ռուսներին, թե բա մինչև էս ո՞ւր էիք, այ սրիկաներ, ինչո՞ւ եք մեր թեման քաղաքական շահարկման գործիք դարձնում, ցանկանում եմ նշել, որ ես միաժամանակ համաձայն ու անհամաձայն եմ երկու կողմերի հետ էլ։ Բացատրեմ։

    Միակ ու գլխավոր մեղավորը նրանում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ երկրներ պարբերաբար օգտագործում են Հայոց ցեղասպանության թեման՝ որպես շահարկամն ու ճնշան գործիք, դա միայն ու միայն մենք ենք։ Հենց մենք ենք պետական դոկտրին հայտարարել մեր ազգային ցավն առևտրի առարկա դարձնելը ու հիմա մուննաթ գալը, թե ինչու են այլ պետություններն օգտվում դրանից՝ մանկամտություն է։

    Նույնքան մանկամիտ է հիանալն այս կամ այն երկրի կողմից այդ գործիքի այնպիսի կիրառությունով, որը մեր սրտով է։ Նույն Ռուսաստանի օրինակով եթե խոսենք, ապա նախ՝ ամեն ինչ դեռ սառույցի վրա է գրված ու պարզ չէ, թե արդյո՞ք կընդունվի այդ օրենքը ու եթե ընդունվի էլ՝ ինչ տեսքով։ Երկրորդն էլ, չմոռանանք, որ այս թեմայով ռուսական քաղաքական իսթեբլիշմենթի ակտիվացումը մեր գեղեցիկ աչքերով չէ պայմանավորված, այլ խոցված ռուսական ինքնաթիռով ու Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ռուսկան շահով։

    Ըստ իս, եթե աjս ամենը մեր դուրը չի գալիս, ուրեմն պետք է մանրից մտածենք հենց մեր դոկտրինը փոխելու մասին ու արտաքին քաղաքական օրակարգից հանենք Ցեղասպանության միջազգային ճանաչման առաջնահերթությունը, որպեսզի այն չծառայի, որպես շահարկման ու մանիպուլյացիայի գործիք, կամ էլ պետք է թողնենք ամեն ինչ՝ ինչպես կա ու ամեն անգամ չմատնվենք հորթային հրճվանքի, կամ էլ ցավագին հիստերիկ նոպաների, երբ այս կամ այն պետությունը հերթական անգամ անդրադառնում է այս թեմային։

    Հ․Գ․ Ինձ համար մեծ հաշվով մեկ է, թե ով է քրեականացնում, իսկ ով ոչ։ Դրանից ոչ իմ նախնիներն են կենդանանում, ոչ էլ մեր ողբերգությունն է կորում։ Միշտ ասել եմ ու էլի կասեմ․ վրեժը լուծում են սեփական ձեռքերով ու մարտի դաշտում, ոչ թե Ռուսաստանի Դումայում, կամ էլ Սպիտակ տան Օվալաձև կաբինետում։

    Konstantin Ter-Nakalyan

    Загрузка...