Ադրբեջանը ցավում է, որ թուրք-ռուսական հարաբերություններն այդքան սրվել են

    244

    Ադրբեջանը ցավում է, որ թուրք-ռուսական հարաբերություններն այդքան սրվել են: Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

    «Թուրքիան մեր մերձավոր դաշնակիցն է: Ռուսաստանը նույնպես մեզ բարեկամ երկիր է: Երկու պետություններն էլ պատմական կապեր ունեն Ադրբեջանի հետ: Թե´ Թուրքիայի, թե´ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- գրել է Մամեդովը:

    «Ադրբեջանը շատ է ցանկանում, որ ընկերների միջև ոչ մի հակամարտություն չլինի ու պատրաստ է իր ավանդն ունենալ լարվածության թուլացման հարցում»,- հայտարարել է Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալը:

     

    Загрузка...