ՀՀ-ում ուժեղացված հսկողությունը կպահպանվի այնքան ժամանակ , որքան անհրաժեշտ կլինի.ՀՀ ոստիկանություն

    284

    Հայաստանի մի շարք քաղաքներում, միջպետական ճանապարհներին և այնտեղ դուրս եկող հատվածներում, կամուրջների վրա շարունակվում է ՀՀ ոստիկանության ուժեղացված ծառայությունը: Մասնավորապես, Ոստիկանությունը շարունակում են կանգնեցնել մեքենաները, ստուգել բեռնախցիկները, ուղևորներին: 

     Tert.am-ի հարցին, թե որքան ժամանակ են շարունակվելու այդ միջոցառումները, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին. «Այնքան, որքան անհրաժեշտ է»:

    Հիշեցնենք, որ երեկ անվտանգության այս միջոցառումները բացատրվում էին  Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ նախապատրաստելու կասկածանքով զինված խմբավորման բացահայտման փաստով, սակայն նշենք, որ երեկ խումբը վնասազերծվել և տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան:

    Նյութի աղբյուր՝ tert.am

    Загрузка...