Առողջության համար ամենավտանգավոր մթերքների ցանկը

    350

    1.Հատկապես վտանգավոր և արգելված է սննդային E հավելումներն ունեցող մթերքները: E621 հավելում պարունակող մթերքները, առաջացնում են սննդային կախվածություն: Այս հավելումը պարունակող մթերքներն՝ օրինակ մկների մոտ հանգեցնում է կուրության: Ի դեպ այն համարվում է սննդի մեջ ամենատարածված հավելումը:

    2. Վտանգավոր են համարվում նաև տրանս-ճարպերը պարունակող սննդամթերքները: Տրանս-ճարպեր են պարունակում թխվածքները կամ պատրաստի նախուտեստները, կրեկերները, թխվածքաբլիթները, տորթերը և այլ քաղցրավենիքներն ու փաթեթավորված նախուտեստները: Այս ուտեստների չարաշումը հանգեցնում է ոտքերի տարբեր հիվանդությունների: Բժիշկների պնդմամբ՝ քաղցրի չարաշահումը բերում է գիրացման, որն էլ իր հերթին հանգեցնում է սիրտանոթային խնդիրների, արյան մեջ գլիկեմիայի մակարդակի բարձրացմանը, արյան անոթների հիվանդության, շաքարային դիաբետի, քանի որ նուրբ կարբոհիդրատները և հագեցած ճարպերը բարձրացնում են մարմնի բորբոքային հիվանդությունները:

    3. Օրգանիզմի համար վտանգավոր է համարվում նաև պահածոյացված ձուկը՝ թիթեղյա հերմետիկ ամաններում: Տարբերվում են` բնական, բուսական յուղերով պահածոյացված ձկներ, որոնք թարմ վիճակով շատ քիչ ժամանակ են պիտանի լինում օգտագործելու: Այն պահածոյացված ձկները, որոնք ունենում են 1 ամիս կամ ավելի պահպանման ժամկետ, դրանք համարվում են ոչ բնական հումքեր պարունակող սննդամթերքներ:

    4. Արախիսը իր մեջ պարունակում է նատրիումի գլուտամատով և մեծ քանակութայմբ կասկածելի ծագման հավելանյութերով: Այս մթերքը տրամադրության վրա բացասաբար ազդելու հատկություն ունի: Նյութերը, որ պարունակվում են գետնանուշում, առավել հաճախ են դառնում այդ սննդի նկատմամբ վտանգավոր ռեակցիայի պատճառ, որը հանգեցնում է անաֆիլակտիկ շոկի և անգամ մահվան: 

    5. Ծովախեցգետնի ձողիկները համարվում են գենետիկորեն ձևափոխված մթերքներ: Այսինքն որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերք: 

    6. Արագ պատրաստվող կաշաները, խլոպյաները պարունակում են ոչ բնական հումքից ստացվող գունային և համային հավելումներ:Այս սննդամթերքների չարաշահումը առաջացնում է ստամոքսային հիվանդություններ:

    7. Գազավորված ըմպելիքներից առաջին հերթին տուժում են ատամները: Այս ըմպելիքների մեջ թթվայնության մակարդակը շատ բարձր է: Իսկ թթուն վնասում է ատամների էմալը: Երբեմն բավական է 5 օր, որպեսզի սկսվի էմալի էրոզիա: Կալիֆորնիայի համալսարանի գիտնակնները պարզել են, որ գազավորված ըմպելիքները մեծ վնաս են հասցնում օրգանիզմին, քանի որ դրանց օգտագործումը բթացնում է ուղեղը, վնասում հիշողությանը և սովորելու ունակություններին: Պատճառն այն է, որ դրանց բաղադրության մեջ առկ է ֆրուկտոզա, որն էլ հանգեցնում է վերոհիշյալ երևույթներին: Գազավորված ըմպելիքի ոչ միայն քիմիական գույն է վնաս, այլ նաև պղպջակները: Ամենավտանգավորը համարվում է Կոկա-Կոլան, բայց կա նույնիսկ սրանից վտանգավորը դա Կոկա-կոլա Լայթն է քանի, որ իր մեջ պարունակում է շաքարի փոխարինիչ, որը շատ ավելի վատ է, քան սովորական Կոկա-Կոլան:

    8. Երշիկները իրենց մեջ պարունակում են կանցերոգեն նյութեր, այսինքն նյութեր որոնք նպաստում են քաղցկեղի առաջացմանը: Երշիկները պարունակում են նաև մեծ քանակությամբ աղ: Աղը պահում է ջուրը օրգանիզմում, որը բերում է զարկերակային ճնշման բարձրացմանը, այտուցների առաջացմանը: Մի շարք երկրներում նման մթերքներն արգելված են որպես անչափահասների սնունդ։ 

    9. Միշտ մտածել ենք, որ մսամթերքից հավի միսն առավել հեշտ է մարսվում և առողջության համար քիչ է վնասակար:Այդ պատճառով էլ ընտրություն կատարելիս, մանավանդ՝ հիվանդի համար ուտելիք պատրաստելիս, վստահաբար հավի միս ենք գնել: Սակայն որոշ սննդաբաններ պնդում են, որ հավի միսն ամենադժվարամարսն է. եթե տավարի միսը մարսվում է 6 ժամվա ընթացքում, անյուղ խոզի միսը՝ 5, ոչխարի միսը՝ 7 և ձուկը՝ 2 ժամվա ընթացքում, ապա հավի միսը պահանջում է առնվազն 8 ժամ և, մասնագետների բնութագրմամբ, բավականին թանկ է նստում մարդու օրգանիզմի վրա՝ հեշտ ու անհետևանք չի մարսվում:

    10. Թեյի օգտակար հատկությունների մասին բոլորս գիտենք Բայց գիտենք, որ թեյի չարաշահումը կարող է լուրջ խանգարումներ առաջացնել օրգանիզմում: Իսկ ոմանց այդ ըմպելիքն առհասարակ հակացուցված է: Վերջերս բրիտանացի գիտնականները ապացուցեցին, որ թեյը նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը: Պատճառն այդ ըմպելիքում պարունակվող տեոֆիլին նյութն է, որն ունի միզամուղ ներգործություն, այդ պատճառով էլ նվազեցնում է գրեթե բոլոր ջերմիջացնող դեղամիջոցների արդյունավետությունը: Այնպես որ եթե հարբուխով հիվանդ եք կամ մրսել եք` հրաժարվեք թեյից: Պարզվում է նաև թեյ ուղղակիորեն կենտրոնական նյարդային համակարգի վրա և գրգռում այն: Արյան բարձր ճնշում ունեցող, ինչպես նաև աթերոսկրելոզով տառապող մարդկանց անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած տեսակի թեյից, քանի որ այն ներգործում է կենտրոնական նյարդային համակարգի վրա: 

    11. Եթե մի քանի օր շարունակ օգտագործեք մայոնեզ, մի քանի օրից անմիջապես կզգաք քաշի ավելացում, սա նաև վերաբերվում է կետչուպին: Սրանք կարելի է փոխարինել ցածր յուղայնությամբ թթվասերով և այդպիսով դուք կլինեք և առողջ և նիհար:Մայոնեզն իրենից ներկայացնում է քիմիական ճանապարհով ստացված ճարպ, ինչը հանգեցնում է օրգանիզմում խոլեսթերինի քանակության կտրուկ աճի։ Մասնագետները խորհուրդ են տալիս չուտել մայոնեզ և կետչուպ՝ հատկապես պլաստիկ տարաներով։ Գիտնակաները խորհուրդ չեն տալիս նաև երեխաներին կետչուպ օգտագործել։

    12. Այն, որ չիպսերը վտանգավոր է մարդու առողջությանը, մեկ անգամ չէ, որ ասվել է։ Չիպսը ածխաթթուների և ճարպի խառնուրդ է, գումարած համային և գունային խթանիչներ։ Չիպսի պատրաստման ժամանակ նրանում առաջանում են կոնցերոգեններ, ինչը, ապացուցված է, խթանում է օրգանիզմում քաղցկեղի առաջացումը։ Իսկ ճարպը՝ նման մեթոդով պատրաստվելուց հետո, բարձրացնում է օրգանիզմում խոլեսթիրինի պարունակությունը, ինչն իր հերթին մեծացնում է ինսուլտի և ինֆարկտի հավանականությունը։

    13. Բնական հյութերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչն էլ անուղղելի վնաս է հասցնում ատամների էմալին: Բացի այդ, քայքայիչ ազդեցություն է ունենում նաև բարձր աստիճանի թթվայնությունը, ուստի դիետոլոգները կոչ են անում մրգեր ուտել:

    14. Մաստակ, «չուպա-չուպս»-ն ու նմանատիպ ուտեստները պարունակում են հսկայական քանակությամբ արհեստական շաքար, քիմիական հավելումներ։ Մեկ խոսքով` ոչ մի հետաքրքիր բան օրգանիզմի համար։

    15. Թվում է, թե չիրը առողջարար սնունդ է, բայց երբեմն այն ավելի շատ վնասում է, քան օգնում: Չրերի մի մասը շաքար է պարունակում, ինչպես նաև եգիպտացորենի օշարակ և կոնսերվանտներ, որանց մեծ չափաբաժնի կրառումը վնասում է օրգանիզմը:

    16. Արգանակի կուբիկները նույնպես վնասակար են: Ձմռան ցրտերին օրգանիզմը տաք արգանակով ջերմացնելը շատ արդյունավետ է։ Բայց երիկամների, ենթաստամոքսային գեղձի, 12-մատնյա աղու և ստամոքսի խնդիրներ ունեցող մարդկանց համար այն վտանգավոր է։ Բացի այդ, արգանակը նաև գրգռում է նյարդային և սիրտանոթային համակարգը։

    17. Կանթնաշոռը նույնպես վնասակար է: Խորհուրդ չի տրվում կաթնաշոռն ուտել աղեստամոքսային համակարգի սուր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Կաթնաշոռի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սպիտակուց և օրգանիզմին անհրաժեշտ բոլոր` օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուները, որոնցից մեկը մետիոնինն է։ Օրգանիզմում հաճախ է նկատվում մետիոնինի սակավություն, այնինչ այդ ամինաթթուն կարգավորում է ճարպերի փոխանակումը և կանխարգելում լյարդի ճարպակալումը։

    18. Արագ պատրաստվող մակարոնի տարբեր տեսակները նույնպես վնասակար են առողջությանը, քանի որ իր բաղադրության մեջ ունի բազմաթիվ արհեսատական հավելումներ: Իսկական արիշտան սովորաբար պատրաստում են բնական բաղադրիչների՝ ջրի, ալյուրի, ձվի փոշու միջոցով:

    19. Երեխաների համար նախատեսվող սննդամթերքների մեծ մասը պարունակում է գենետիկորեն ձևափոխված սնուդ, որն անթույլատրելի է: Օրինազանց ընկերությունների ցուցակում են հայտնվել Nestle, Gerber, Միշտ, Kolinska, Valio, Friesland Nutrition:

    20. Թթվասերը նույնպես պարունակում է վնասակար հավելումներ: Այն իր բաղադրության մեջ ունի կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, А, РР, В և С վիտամիններ, այսինքն էէվասերը այն եզակի մթերքներից է, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր: Գեղեցիկ կազմվածքը պահելու համար այս կաթնամթերքը պետք է օգտագործել չափի զգումը չկորցնելով:

     Աղբյուր` Lurer.com