Աշխարհի ամենահաջողակ 5 մարդիկ․ նրանց պատմությունները ապշեցնում են

    1497

    Երբեմն մեզ թվում է, որ կյանքն անարդար է, եթե ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք ենք ցանկանում։ Բայց այն, ինչ պատահել է այս մարդկանց հետ, կստիպի մեզ մոռանալ մեր առօրյա, արդեն այնքան էլ բարդ չթվացող խնդիրները։ Չէ որ մարդկային կյանքի ամենակարևոր բանը հենց ինքը կյանքն է։ 

    Ամեն ինչը լավ է, եթե լավ է ավարտվում։ Եվ ի տարբերություն «Նշանակակետ» ֆիլմի, այս մարդկանց հաջողվել է խաբել մահվանը մի քանի անգամ։

    1․ Ֆրեյն Սելակ

    Նրա պատմությունը սկսում է 1960-ական թվականներից, երբ գնացքը, որով նա գնում էր, դուրս եկավ ռելսերից ու ընկավ գետը։ Փետրվար ամիսն էր, և Սելակը, ի տարբերությունը մնացած 17 ուղևորներին, ողջ մնաց՝ միայն ձեռքի կոտրվածք ունենալով։ Մեկ տարի հետո, Սելակը թռչում էր առևտրական ինքնաթիռով, ինքնաթիռի դռները ապահերմետիկացան ու Սալակը մյուս 19 ուղևորների հետ միասին ընկավ ինքնաթիռից։ Նա դարձյալ միակ ողջ մնացած ուղևորն էր, ում հաջողվել էր խոտի դեզի վրա ընկնել։ Ուղիղ մեկ տարի անց Սելակը որոծեց ռիսկի չդիմել ու երթևկել գետնին մոտ՝ այս անգամ նախընտրելով ավտոբուսը։ Այս անգամ նա երևի չզարմացավ, երբ հայտնվեց սառը գետում։ Այս բոլոր «արկածներից» հետո, և խուսափելով մի քանի վառված մեքենաներից, Ֆրեյնը բախտից փոխհատուցում ստացավ՝ վիճակախաղի տոմսով շահելով 1,000,000 դոլար։ 

    2 Տիմատի Դեկստեր 

    Տիմոտիի ծանոթները ծիծաղում էին նրա վրա՝ առևտրում նրան սխալ կամ անհաջող խորհուրդներ տալով, բայց վերջում Տիմոտիի համար ամեն ինչ շատ լավ էր վերջանում։ Այդ խորհուրդներից մեկը՝ Արևմտյան Հնդկաստանում (տաք կլիմա ունեցող շրջանում) ջերմությունը պահող տապակներ վաճառելն էր, բայց նրա նավապետը կարողացավ վաճառել ամբողջ խմբաքանկը՝ ստանալով մեծ եկամուտ։  Երկրորդ խորհուրդը՝ տաք ձեռնոցներ վաճառելն էր այն ընկերությանը, որը գնում էր դրանք, իսկ հետո վաճառում Սիբիրում։ Այն բանից հետո, երբ Տիմոտիին համոզեցին ածուխ վաճառել Նյուպորտում, որը հայտնի է իր ածխի հանքերով, հանքափորները գործադուլ հայտարարեցին, իսկ Տիմոտին կարողացավ մեծ կարողություն կուտակել։ 50 տարեկանում նա հրատարակեց «Ինչ չգիտեն գիտակները կամ պարզամտության ճշմարտացիությունը»։ Սկզբում նա նվեր էր տալիս գիրքը, իսկ հետո հայտնվեց մի հրատարակչություն, որը 8 անգամ հրատարակեց նրա գիրքը՝ չնայած ամբողջ գրքում ոչ մի կետադրական նշան չկար։  

    3․ Ջեյսոն և Ջենի Քեյրնս-Լոուրենս 

    Սովորական մարդիկ մահվան ճիրաններում հայտնվում են մեկ անգամ, իսկ այս զույգը տերորիստական ակտի է ենթարկվել 3 անգամ։ Նրանց «հաջողակ» պատմությունը սկսում է այն օրվանից, երբ սեպտեմբերյան մի հաճելի օր Նյու-Յորքում զբոսնելիս, հիանում էին երկվորյակ-աշտարակների գեղեցիկ տեսարանով։ 4 տարի անց, նրանք կրկնեցին իրենց փորձը, երբ Լոնդոնում հասարակական տրանսպորտի վրա ահաբեկչական հարձակում կատարվեց։  Եվ որպես վերջաբան, այս երկուսը դարձյալ հայտնվեցին «կիզակետում», այս անգամ Մումբայում։ Չնայած այս բոլոր դժբախտություններին, զույգը չի վախենում ու լավատեսորեն է նայում ապագային։

    4 Վեսնա Վուլովից 

    Այս բորտուղեկցորդուհին հերքել է այն ամենն, ինչ մենք գիտենք երկրի ձգողության մասին։ Երբ նրա ինքնաթիռի վրա, որը 10կմ բարձրություն էր հավաքել, ահաբեկչություն կատարվեց ու ինքնաթիռը՝ իր բոլոր ուղևորների հետ այս ու այն կողմ էր շպրտում, Վեսնան հրաշքով ողջ մնաց՝ կոտրելով կզակը, երկու ոտքերը ու ողնաշարը։ Նա մի քանի տարի անկողնուն գամված անցկացրեց, բայց մի քանի վիրահատությունները նրան ոտքի կանգնեցրին։ Այժմ Վեսնան հայտնի է որպես ամենաերկար թռիչի հեղինակ՝ առանց օդապարիկի։
     
    5 Տսուտոմու Յմոգուչի

    Տսուտոմուն այն փոքրաքանակ մարդկանցից է, ում հաջողվել է ականատես լինել միանգամից երկու ատոմային ռումբի պայթյունի։ Առաջին անջամ նա կուրացավ ու այրվեց Հերոսիմայի ատոմային պայթյունից՝ գտնվելով պայթյունից 6 կմ հեռավորության վրա։ Նրան հաջողվեց հաջորդ օրը տուն հասնել՝ Նագասակի, որտեղ նրան սպասում էր հաջորդ աղետը։ Տսուտոմուն շատ երկար կյանք ունեցավ՝ լի սարսափելի դեպքերով ու հիշողություններով, բայց երբեք չդադարեց պայքարել բոլոր երկրների ատոմային զենքի վերացման դեմ։ Հարազատները մինչև վերջ հավատում էին, որ ճառագայթային հիվանդությունը կշրջանցի նրան, բայց 93 տարեկան հասակում Տսուտոմուն մահացավ ստամոքսի քաղցկեղից։ 
    Այբյուրը` այստեղ
    Загрузка...