Արցախում զոհված զինծառայողի հայրը պայմանագրային ծառայության է անցել զինված ուժերում

    712

    Yerkir.am-ը տեղեկացավ, որ 2015-ի մարտի 19-ին հակառակորդի դիվերսիոն խմբին դիմագրավելու ժամանակ զոհված Արշակ Հարությունյանի հայրը՝ Կարեն Հարությունյանը, դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն և պայմանագրային զինծառայության անցել հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում: Արշակ Հարությունյանը Երեւանի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին, նրան զինվորական կարգով հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում:

    Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը հակառակորդին մատնել են փախուստի, այնուհետեւ, հետապնդելով նրան, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին իրենց դիրքերի մատույցներում:

    Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայող վիրավորվել է:

    Загрузка...