Մթերքներ, որոնք պակասեցնում են քաղցրի նկատմամբ հակումը

    113

    Steptohealth.ru կայքը գրում է, որ ավելորդ կիլոգրամների առաջացման պատճառը  հաճախ  դառնում է հակումը քաղցրի նկատմամբ: Մթերքները, որոնք սովորաբար օրգանիզմին ոչ մի օգուտ չեն բերում, արագորեն վերածվում են պահուստների, այսինքն՝ ճարպերի, որոնք հավաքվում են օրգանիզմի որոշակի հատվածներում:

    Գոյություն ունեն մի քանի միջոցներ՝ քաղցրի նկատմամբ հակումը նվազեցնելու համար:

    1. Դարչին: Սա յուրահատուկ համեմունք է, որն օգնում է նույնիսկ երկրորդ տիպի դիաբետի դեպքում, նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը և դանդաղեցնում է «փորի» դատարկման գործընթացը: Դրա արդյունքում քչանում են քաղցրի «տատանումները», որոնք մթերքի օգտագործումից հետո բավական հաճախ են լինում: Դրանց արդյունքում էլ մենք հաճախ քաղցր ուտելու ցանկություն ենք ունենում սնունդ օգտագործելուց հետո:

    2. Դդում: Դդումը մեծ քանակով ածխաջրեր է պարունակում, բայց շնորհիվ մեծ քանակով բջջանյութի՝ ածխաջրերը յուրացվում են աստիճանաբար, արյան մեջ շաքարի քանակը մնում է աս կամ այն չափով հավասարակշռված, և տատանումներ չեն լինում:

    3. Գազար: Գազարը ևս բարդ ածխաջրեր է պարունակում, որոնք պետք է երկար վերամշակվեն՝ շաքարի վերածվելու համար: Ցանկալի է գազարն օգտագործել հում վիճակում, օգտակար է նաև գազարի հյութը:

    4. Մանիոկա: Այս բույսի տարբեր տեսակներ կան, դրանք բոլոր մի փոքր քաղցր համ ունեն: Այն բավական մեծ քանակով շաքար է պարունակում, սակայն անհանգստանալ պետք չէ, դա չեզոքանում է բջջանյութի մեծ պարունակության հաշվին:

    5. Ստևիա: Այս բույսը սերում է Պարագվայից, այն հայտնի է դարձել որպես բնական քաղցրացնող միջոց: Այն հավասարակշռում է արյան մեջ շաքարի մակարդակը: Այն կալորիաներ չի պարունակում, այդ պատճառով էլ իդեալական է ավելորդ քաշի դեմ պայքարում:

    Աղբյուր` 168.am