Ովքեր են գործող հայ «օրենքով գողերը»

    576

    «Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել հանցավոր աշխարհում հայերի դերակատարության աստիճանը, նրանց ինքնությունը: Այս անգամ ներկայացնում ենք թագադրված եւ առ այսօր «օրենքով գողի» կարգավիճակը պահպանած հայերին: Primecrime-ի տեղեկություններով` այսօր գործող 16 հայ «օրենքով գող» կա, որոնցից 7-ը ծնունդով Հայաստանից են, 5-ը` Վրաստանից, երեքը` Ռուսաստանից, 1-ը` Ուկրաինայից:

    Այսպես` թագադրված եւ առ այս այսօր այդ կարգավիճակը պահպանած ազգությամբ հայ «օրենքով գողերն» են`

    1. Տեր-Պողոսյան Վանիկ (Վանիկ). օրենքով գող է թագադրվել 1970 թվականին` 34 տարեկանում

    2. Սողոյան Անդրանիկ (Լենինականցի Զապ). օրենքով գող է թագադրվել 1994 թվականին` 26 տարեկանում

    3. Սարգսյան Արտյոմ (Արտյոմ Սարատովսկի). օրենկով գող է թագադրվել 2013 թվականին` 36 տարեկանում

    4. Ներսիսյան Վազգեն (Վզգո). օրենքով գող է թագադրվել 1956 թվականին` 20 տարեկանում

    5. Ղազարյան Արմեն (Պզո). օրենքով գող է թագադրվել  27 տարեկանում` 1991 թվականին, Ռոստովում

    6. Ջաղինյան Էրիկ (Տոմսկի Էրիկ). օրենքով գող է թագադրվել 2013 թվականին` 26 տարեկանում

    7. Առաքելյան Արտյոմ (Արտյոմ Լեպիցկի). օրենքով գող է թագադրվել 2012 թվականին` 33 տարեկանում, Մոսկվայում

    8. Քոսյան Ռուբեն. (Ռուբեն) օրենքով գող է թագադրվել  1997 թվականին` 32 տարեկանում

    9. Սարգսյան Հայկ (Աստրախանցի Հայկո). օրենքով գող  թագադրվել 2014 թվականին` 31 տարեկանում, Հայաստանում

    10. Սելվիյան Սարգիս (Սարգիս). օրենքով գող է թագադրվել 1993 թվականին` 32 տարեկանում,

    11. Ասատրյան Սերգեյ (Ասետրինա). օրենքով գող է թագադրվել 2008 թվականին` 22 տարեկանում, Մոսկվայում

    12.Ասատրյան Էդիկ (Թբիլիսցի Էդիկ). օրենքով գող է թագադրվել 1991 թվականին` 23 տարեկանում

    13. Դեմուրով Արտյոմ (Արտյուշա). թագադրման հստակ տարեթիվ չի նշվում

    14. Մանուկյան Գեորգի (Չիլկա Ժորիկ).օրենքով գող է թագադրվել 1993 թվականին` 29 տարեկանում, Կրասնոդարում

    15. Սաֆարյան Կամո (Կամո Գարկովսկի). օրենքով գող է թագադրվել 1982 թվականին` 21 տարեկանում, Թբիլիսիում,

    16. Խաչատրյան Արմեն (Խախոլ Արմեն). օրենքով գող է թագադրվել 2011 թվականին` 34 տարեկանում: 

    Загрузка...