«Ժողովուրդ».Հրանուշ Հակոբյանի եղբայրը`Հովիկ Աբրահամյանի խորհրդական

    371

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը՝ Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 27-ին։ Կորյուն Հակոբյանն իր քույրիկի պես սովետական տարիներին կոմկուսի նոմենկլատուրայի ներկայացուցիչներից է եղել։

    Իսկ Հայաստանի անկախանալուց հետո սահուն ձևով իր կոմունիստական հայացքների մասին մոռացել է և սկսել է յուրացնել ազատական գաղափարախոսությունը։ Վերջին քսան տարիներին նա տարբեր պաշտոններ Է զբաղեցրել՝ հիմնականում ընդերքի վերահսկողությամբ զբաղվող պետական օղակներում։ Մասնավորապես, մինչև այս տարվա կեսը նա եղել Է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի ւորամադրման գործակալության պետը։ Իսկ թե ինչ խորհուրդներ պետք է տա Հովիկ Աբրահամյանին նախկին կոմունիստ, այնուհետև պահպանողական ՀՀԿ անդամ դարձած Հակոբյանը, դժվար է ասել։ Բայց հաստատ տնտեսության ազատականացման հետ կապ չի ունենա», գրում է թերթը։

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

    Загрузка...