Տեսողությունը կարելի է լավացնել նաև Մոցարտի երաժշտության օգնությամբ

    240
    Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Սոնատներ երկու դաշնամուրի համար» ստեղծագործությունը լսելը նպաստում է գլաուկոմայով և տեսողական ֆունկցիաների այլ նյարդային խանգարումներով տառապող հիվանդների տեսողության լավացմանը:
    Փորձերին մասնակցել է տեսողության տարբեր խանգարումներով տառապող 60 հիվանդ: Մասնակիցների կեսը տեսադաշտի մեքենայացված ուսումնասիրությանը պատրաստվել էր Մոցարտի երաժշտության տակ, մինչդեռ մյուսները սպասում էին թեստավորմանը լիակատար լռության մեջ:

    Տեսադաշտի մեքենայացված հետազոտությունը տարածված մեթոդ է տեսողական ֆունկցիաների գնահատման համար: Հետազոտությունների ընթացքում սպիտակ պատկերն արտացոլվել է սպիտակ ֆոնի վրա և մասնակիցները պետք է ազդանշան տային այն ժամանակ, երբ նկարն իրենց հստակ երևար:

    Հետազոտության մասնակիցների խմբերը բաժանվել էին տարիքային, սեռական և էթնիկական սկզբունքով: Նրանցից ոչ մեկ նախկինում չէր մասնակցել տեսադաշտի մեքենայացված հետազոտման:

    Հիվանդները, Մոցարտի երաժշտության տակ սպասելով թեստի սկսվելուն, ավելի լավ էին կենտրոնացնում տեսողությունը և առաջադրանքն ավելի արագ էին կատարում, ի տարբերություն նրանց, ովքեր պատրաստվում էին թեստավորմանը լռության մեջ: Այս բարենպաստ ազդեցությունը, սակայն, տևում է 10 րոպեից ոչ ավելի:

    Գիտնականների կարծիքով` նրանց կողմից ստացված արդյունքները հիմք են տալիս կարծելու, որ Մոցարտի երաժշտությունը լավ է ազդում տարածաժամանակային ընկալման ֆունկցիայի վրա, ինչպես նաև, հնարավոր է, արագացնում է մարդու գլխուղեղում տեսողական տեղեկատվության մարսումը:

    Հռչակավոր ավստրիացի երգահանի երաժշտության դրական ազդեցությունը առողջական դրության վրա արդեն շատ անգամներ նշվել էր գիտնականների կողմից` ստանալով անգամ “Մոցարտի ազդեցություն” անվանումը: Նախորդ հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է, որ Մոցարտի ստեղծագործությունները բարձրացնում են մաթեմատիկական ունակությունները, ինչպես նաև արագացնում են երեխայի գլխուղեղի զարգացումը մոր արգանդում:

    Աղբյուրը՝ Doctors.am