Նախանշաններ` ամսաթվեր, ամիս եվ եղանակ

    247

    Դարերի ընթացքում ժողովրդական հարսանյաց ծիսակատարությունները փոփոխվել են: Փոխվել են և նախանշանները կապված հարսանիքի օրվա ընտրության հետ:
    ՁՄԵՌ
    Եթե հարսանիքը լինելու է ձմռանը – գերծախսեր է նախանշում: Եթե այն կայանա Բարեկենդանի տոնին, ապա կյանքը կընթանա կարագի պես հարթ: Իսկ հարսանիքի օրը ձյուն տեղալը – նախանշում է հարուստ և երջանիկ կյանք:
    Դեկտեմբեր – յուրաքանչյուր տարի սիրո աստղերն ավելի վառ կփայլեն;
    Հունվար – վաղ այրի կդառնաք;
    Փետրվար – ապրեք ամուսնու հետ համաձայնության մեջ:
    ԳԱՐՈՒՆ
    Եթե հարսանիքը տեղի է ունենում գարնանը – ուրախ կյանքի և մեծ սիրո նշան է: Ամուսնանալ անձրևոտ եղանակին – նշանակում է ունենալ հարուստ և բարեկեցիկ կյանք:
    Մարտ – ապրել ուրիշի կողքին;
    Ապրիլ – օգտվել փոփոխական երջանկությունից;
    Մայիս – տեսնել փոփոխություն սեփական տանը, ամբողջ կյանքում տանջվել: Իսկ, որպեսզի չտանջվել, պետք է համբուրել փեսային երեք անգամ անընդմեջ հարսանիքից առաջ:
    ԱՄԱՌ
    Ամառային ամուսնությունն ընտանիքում բերում է ջերմություն և ուրախություն:
    Հունիս – մեղրամիսը կշարունակվի ամբողջ կյանքի ընթացքում;
    Հուլիս – պահպանել կյանքում քաղցր հիշողություններ;
    Օգոստոս – ամուսինը կլինի և՛ սիրեկան, և՛ ընկեր;
    ԱՇՈՒՆ 
    Աշնանային ամուսնությունը կլինի ամենաամուրն ու երկարը:
    Սեպտեմբեր – լուռ ու հանգիստ կյանք;
    Հոկտեմբեր – կյանքը կլինի դժվար ու ծանր;
    Նոյեմբեր – հարուստ ու երջանիկ կյանք:
    Շաբաթվա օրերն ու ամսաթվերը
    Ժողովրդի հոռետեսական վերաբերմունքը շաբաթվա օրերին և ամսաթվերին գտել են իրենց արտացոլանքը հարսանյաց հանդիսություններում: Օրինակ, համարվում էր, որ չորեքշաբթի և ուրբաթ օրերին չի կարելի կազմակերպել հարսանյաց հանդիսություն, քանի որ այդ օրերն անհաջողակ են ամուսնության համար: Այնուհետեև հետևում էին, որպեսզի հարսանիքները չանցկացվեն ամսվա 13 -ը : Դրա հետ մեկտեղ, կենտ թվերը` 3, 5, 7, 9 հարսանիքի համար մեծ դեր էին խաղում և համարվում երջանիկ թվեր:
    Ամուսնանալ ամսվա զույգ օրը – առաջնեկը կլինի տղա:
    Ամուսնանալ ամսվա կենտ օրը – ընտանիքում առաջնեկը կլինի աղջիկ:
    Ամուսնանալ ամսվա 7-ին կամ 12-ին – կայուն և լավ ամուսնություն: 

    Աղբյուր՝ այստեղ

     

    Загрузка...