Արտառոց միջադեպ. 31-ամյա երիտասարդը սեռական օրգանը բաց փորձել է խանութի վաճառողուհուց գնումներ կատարել

    484

    Ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 1-ին, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 121 հասցեում գործող խանութում տեղի ունեցած արտառոց միջադեպի փաստով:

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակիչ, 31-ամյա Ա.Փ.-ն մտել է Արման Կիրակոսյանին պատկանող խանութ, տաբատի գոտին ու կոճակը արձակած, առնանդամը դիտավորությամբ դուրս գցած վիճակում, դիմել է խանութի վաճառողուհուն՝ ասելով, որ ցանկանում է այս վիճակում՝ ցույց տալով սեռական օրգանը, ապրանք գնել: Վաճառողուհին փախել է խանութից և դիմել հարևանների օգնությանը: Եվ միայն ոստիկանների ժամանումից հետո խանութի բնականոն աշխատանքը վերականգնվել է, իսկ Ա.Փ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

     shamshyan.com

     

    Загрузка...