Ըստ բժիշկների, կյանքում նպատակ ունենալը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունից մահանալու ռիսկը

    542

    Գիտնականները հայտարարել են, որ կյանքի նպատակի առկայությունը նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը։ Այս մասին ասվում է Psychosomatic Medicine ամսագրում։

    Հետազոտողները 7 տարվա ընթացքում հավաքել են 136 հազար մարդկանց առողջության մասին տվյալներ։ Նրանց միջին տարիքը եղել է 67։ Աշխատանքի ժամանակ մահացել է մոտ 14.5 հազար մարդ, ընդ որում՝ 4000-ը՝ սրտանոթային հիվանդություններից։

    Հոգեբանական թեստերի արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր կյանքում հստակ նպատակ են ունեցել, 20 տոկոսով քիչ է եղել սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը։ Հետազոտության հեղինակները դա կապել են այն բանի հետ, որ կյանքում նպատակ ունեցող մարդիկ ենթագիտակցորեն ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց առողջությանը, ինչը կրճատում է լուրջ հիվանդության զարգացման ռիսկը։

    Загрузка...