Դավթաշենի կամրջի հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

    959

    Երթևեկության անվտանգության բարելավման, մերկասառույցի պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով, 2015 թ. դեկտեմբերի 7-­ին Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, արդյունքում կամրջի վրա երկու ուղղություններով առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ: 

    Загрузка...