Ռուսական պատժամիջոցների պատճառով թուրքական տնտեսությունը 9 մլրդ դոլար կկորցնի. Թուրքիայի փոխվարչապետ

    475

    Թուրքական տնտեսությունը Ռուսաստանի պատժամիջոցների պատճառով մոտ 9 մլրդ դոլար կկորցնի. այդ մասին NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը։

     Նա նշել է, որ խոսքը տնտեսության այն կորուստների մասին է, եթե իրադրությունը զարգանա վատագույն սցենարով։

    Շիմշեքի խոսքով՝ Թուրքիան դեռ հույս ունի նվազեցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը:

     Փոխվարչապետի տվյալներով՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը Թուրքիային 4 մլրդ դոլարի վնաս կհասցնի: Ավելի էական կլինեն կորուստները թուրքական հանգստավայրերում ռուս զբոսաշրջիկների պակասի պատճառով:

     Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե կառավարությունը մտադիր է անել հնարավորը՝ պատժամիջոցների բացասական ազդեցությունը թուլացնելու նպատակով։

     Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանի մոտ թուրքական օդուժի կողմից Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո։

    Նյութի աղբյուր՝ tert.am

    Загрузка...