Օպերատիվ իրավճակը հանրապետությունում հանգստյան օրերին

    277

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 14-ը։
    Բացահայտվել է գողության` 6, խարդախության՝ 5, յուրացման կամ վատնման՝ 3, կողոպուտի, դրամանենգության, համակարգչային հանցագործության և գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք: 
    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: 
    Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

    Загрузка...