Ով է ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիքներ փոխանցողը (ֆոտոշարք)

    633

    2015թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի  մայոր՝ 1977թ. ծնված Գարիկ Խաչիկի Մարությանը, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

    Shabat.amին հայտնի է դարձել, որ 37-ամյա Մարությանը Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ է:

    Մեր տեղեկություններով, Մարությանը ծառայության ընթացքում կասկածելի վարք չի դրսևորել և որևէ արտառոց բան նրա ծառայության ընթացքում չի նկատվել:

    Ստորև ներկայացնում ենք Գարիկ Մարությանի լուսանկարները:

    Նյութի աղբյուր՝ shabat.am

    Загрузка...