Լավ կլիներ, որ Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր. Սեյրան Օհանյան

    316

    Ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին, ով ձեր հրաժարականն է պահանջում՝ վստահ լինելով, որ ՀՀ հաջորդ նախագահը Դուք եք լինելու:
     «Լավ կլիներ, որ Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր… Յուրաքանչյուր ոք կարող է հրաժարական պահանջել, ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»,- ասաց նա:

     Մեր հարցին՝ կա՞ն նման քննարկումներ, որ ինքն է լինելու հաջորդ նախագահը, Օհանյանը հարցին հարցով պատասխանեց. «Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ի՞նչն է ձեզ մտահոգում: Ես այսօր իմ դերը իրականացնում եմ որպես պաշտպանության նախարար, չեմ դադարելու ծառայել իմ հայրենիքին, թողեք ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը»:

    Նյութի աղբյուր՝ tert.am

    Загрузка...