«ՀԺ».ՈՒժեղացված հսկողություն խորհրդարանում

    515

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Հայկական ժամանակ» թերթի թղթակիցն արձանագրել Է, որ Աժ ընթացիկ քառօրյայի օրերին պետական պահպանության ծառայությունը առանձնակի ուժեղացված հսկողություն Է իրականացրել խորհրդարանում, անվտանգության աշխատակիցները կրկին զինված են եղել ավտոմատներով։

    Այս հատուկ աչալրջությունը պատգամավորներին թույլ է տվել ենթադրել, որ նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծված խմբի որոշ անդամներ դեռ ազատության մեջ են։

    Մեր թղթակցի հետ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ական մի քանի իրազեկ պատգամավորներ շարունակել են պնդել, որ խմբի գործով առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություններ կհնչեն։ Սպասվում Է, որ դա տեղի կունենա սահմանադրական հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո», գրում է թերթը։

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

    Загрузка...