Գիտնականներ. Երջանկության զգացումը չի երկարեցնում մարդու կյանքը

    288

    Երջանկության, ինչպես նաեւ դժբախտության զգացումը չի ազդում մարդու կյանքի տեւողության վրա: Նման եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնք ավարտել են 10-ամյա իրենց հետազոտությունը, հաղորդում է Independent-ը:

    Այն տեղի է ունեցել 50 տարեկանից բարձր տարիք ունեցող ավելի քան մեկ մլն կանանց առողջության ուսումնասիրության ազգային արշավի շրջանակներում:

    Հետազոտությունից երեք տարի անց կանանց հարցաթերթիկ են ուղարկել ու խնդրել ինքնուրույն գնահատել իրենց առողջության, երջանկության, սթրեսի, կյանքի իրավիճակների նկատմամբ վերահսկողության աստիճանը: 6 կանանցից 5-ը հայտարարել են, որ իրենք որպես կանոն, երջանիկ են:

    Հետազոտվել են ավելի քան 700 հազար կանանց տվյալները, որոնց միջին տարիքը 59 է եղել: 10 տարվա ընթացքում նրանցից 30 հազարը մահացել է: Գիտնականները պարզել են, որ իրենց երջանիկ համարող կանանց մոտ միջին մահացության աստիճանը չի տարբերվել նրանցից, որոնք իրենց դժբախտ են համարել:

    Աղբյուր

    Загрузка...