«Ժամանակ». Հերթը հասավ Տարոն Մարգարյանի՞ն

    581

    «Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ աշխատանքից ազատվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը, իսկ հերթի մեջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է: Այդ փոփոխությունները պայմանավորվում են նրանով, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է անում բոլոր նրանց, ովքեր չեն կարողացել Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ապահովել Այո-ի հաղթանակը, կամ Այո-ի անաղմուկ հաղթանակը: Հետաքրքրական և ինչ-որ առումով նաև հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը սկսում է Երևանից:

    Եվ այն, որ Սերժ Սարգսյանն ըստ էության սկսում է Երևանի վարչական շրջաններից՝ իհարկե դե յուրե պաշտոնանկ անողը նա չէ, վկայում է, որ իշխանության համար Երևանի կշիռն իհարկե էլ ավելի է բարձրանում: Սա կարող է նշանակել, որ Սարգսյանը ոչ միայն ձեռնամուխ է լինում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը, հաշվի առնելով 2015-ի հանրաքվեի այսպես ասած դասերը, այլ նաև զուգահեռ ձեռնամուխ է լինում Երևանի քաղաքապետի ընտրությունների «թիմային» վերադասավորմանը, հատկապես, եթե նկատի առնենք, որ վարչական շրջանների ղեկավարներն ըստ էության հանդիսանում էին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմը:

    Եվ սա նշանակում է, որ ըստ էության Սերժ Սարգսյանը սկսում է Տարոն Մարգարյանի թիմի փոփոխություն: Եվ այստեղ, իհարկե հարցն այն է, թե ինչով է ավարտվելու այդ փոփոխությունը, այսինքն՝ փոխվելու է Տարոն Մարգարյանի թիմի կազմը, թե թիմն ընդհանրապես, այսինքն՝ վերջին փոփոխությունը կլինի այն, որ ՀՀԿ-ն 2017 թվականին չի առաջադրի Տարոն Մարգարյանին: Եթե, իհարկե նրան չհեռացնի մինչ այդ, ինչն ընտրովիության սկզբունքից հետո Երևանում կարծեք թե դարձել է պրակտիկա՝ քաղաքապետերը հեռանում են ժամանակից շուտ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

    Загрузка...