Լոլիկով դիմակը կվերացնի պզուկներն ու սև կետերը

    346
    Լոլիկը կատարյալ բաղադրիչ է և լավագույն բնական դիմակը, քանի որ այն սնուցում է մաշկը A, C, K վիտամիններով և բարձրացնում մաշկի պաշտպանվածությունը։
     
    Ամեն օր այս դիմակն օգտագործելու դեպքում մաշկի արտաքին շերտը կազատվի մեռած բջիջներից՝ դառնալով հարթ, մաքուր և պայծառ։
     
    Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է լոլիկը կտրել 2 մասի և քամել հյութը, ապա ավելացնել 1 թեյի գդալ շագանակագույն բրնձի այլուր (կարելի է շագանակագույն բրինձը բլենդերով մանրացնել և ստանալ բրձի փոշին) և լավ խառնել։ 
     
    Դիմակը քսել մաշկին՝ խուսափելով աչքերի հատվածից, պահել 10 րոպե և լվացվել տաք ջրով։ 
    Ավելացած խառնուրդը կարելի է պահել սառնարանում և օգտագործել հաջորդ օրերին։ 
    Загрузка...