7 օր առաջնագծում. ադրբեջանական զինուժը տվել է առնվազն 13 զոհ և երեք տասնյակից ավելի վիրավորներ

    268

    Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է  նաև  զրահատեխնիկա (տանկ), TR-107տիպի  ռեակտիվ  հրթիռահրետանային  և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ:

            Շաբաթվա ընթացքում շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով  հակառակորդը ձեռնարկել է նաև դիվերսիոն ներթափանցման մի քանի փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները  ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը  և վերջիններիս  պատճառելով մարդկային կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը:  Ըստ հաստատված տվյալների՝ միայն  անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է առնվազն 13 զոհ և երեք տասնյակից ավելի վիրավորներ:  Նահանջող հակառակորդը մարտադաշտում է թողել հատուկ նշանակության գործողության պարագաներ:

                ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի սադրիչ  գործողությունները  ճնշվել են:

     

    ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

    Загрузка...