«Ժամանակ». Ռուսաստանի հակաթուրքական սանկցիաները սպառնում են նաեւ Հայաստանին

    166

    «Ժամանակ» թերթը գրում է.

    «Մեկ ամիս էլ չկա, ինչ վատացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները թուրք-սիրիական սահմանին խփված ռուսական «Սու-24» օդանավի պատճառով: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն իր անմիջական տնտեսական ազդեցությունն է թողնում նաեւ Հայաստանի վրա:

    Թուրքական օդանավի կողմից ռուսական ռազմական օդանավի ոչնչացումից հետո Ռուսաստանը համալիր պատժամիջոցներ իրականացրեց Թուրքիայի դեմ՝ վերացնելով այդ երկրի հետ առանց վիզային ռեժիմը, դադարեցնելով բազմաթիվ տնտեսական նախագծերի իրականացումը, ռուս զբոսաշրջիկներին տարհանելով Թուրքիայից, եւ ամենակարեւորը մեզ համար՝ թուրքական ապրանքների Ռուսաստան ներմուծման արգելք սահմանելով:

    Ռուսական կողմից պատժամիջոցների կիրառելուց հետո Հայաստանում հերթական էյֆորիան սկսվեց: Մեզ մոտ սկսեցին ուրախանալ, որ եթե թուրքական մրգերն ու բանջարեղեննեը Ռուսաստան չեն արտահանվում, ուրեմն առաջացած բացը կլրացվի Հայաստանի գյուղարտադրանքով: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում