Սահմանամերձ համայնքների 35 ամուսնական զույգեր վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն կստանան

    335

    Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում 2016թ. ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչների համար անհրաժեշտ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության կողմից երաշխավորված կարգով իրականացնելու մասին: Ըստ այդմ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2015թ. մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Ինչպես նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այս հարցի ընդունումը պայմանավորված է օրերս ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությամբ, որը նվիրված էր ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը և եղել են հստակ հանձնարարականներ՝ մշակել ժողովրդագրական ցուցանիշների բարելավման հայեցակարգ և ազգային ծրագիր: Իսկ այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, նախատեսվում է «Առողջապահություն» բաժնի Անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ ծրագրում տնտեսված 50 մլն դրամն ուղղել համապատասխան ցանկում ընդգրկված սահմանապահ համայնքների 35 զույգերի՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը:

    Загрузка...