Երկրագնդի լեգենդար կանանց գեղեցկության խորհուրդները

    1517

    shabat.am-ը գրում է.

    Երիտասարդության գաղտնիքը մշտապես հետաքրքրել է և՛ աղքատներին, և՛ հարուստներին։ Կլեոպատրա, Մերիլին Մոնրո, Ժոզեֆինա, Եկատերինա Երկրորդ. այս բոլոր կանայք ունեին գեղեցկության և երիտասարդության իրենց գաղտնիքները։ 

     

    Կլեոպատրա

    Հենց Կլեոպատրան է հայտնագործել դեմքի համար նախատեսված էմուլսիան։ Կլեոպատրան դեմքի գեղեցիկ մաշկի համար իրար էր խառնում մեղրը, հալվեի փոշին և արծաթե սափորի ջուրը։ Ձեռքերի նուրբ մաշկի համար լվացվում էր կաթով, առողջ և փայլուն մազերի համար օգտագործում էր թարմ հավկիթների դեղնուցը։ Իսկ մազերի այդ դիմակից հետո ցայում էր մազերը լոշտակի, թրթնջուկի և գայլուկի թուրմով։ Բոլորիս հայտնի են Կլեոպատրայի կաթով լոգանքները, որից հետո նա օգտագործում էր մարմնի հետևյալ սկրաբը։ 300 գրամ ծովի աղը խառնում էին կես բաժակ սերուցքի հետ և դրանով մերսում մարմինը մոտ 10 րոպե և ապա տաք ջրով մաքրում սկրաբը։

    Իսպանիայի Իզաբելլա թագուհի

     

    Իսպանիայի Իզաբելլա թագուհին բոլորից տարբերվում էր իր շքեղ մազերով, գեղեցիկ մաշկով, աչքերի փայլով և երիտասարդությամբ։ Նա այս ամենին հասել էր բնության բարիքները ճիշտ օգտագործելով։
    Մաշկի խնամքի համար պատրաստում էր դիմակներ դաշտային բույսերի՝ երիցուկի, եզան լեզվի, հազարաթերթիկի, վարդի ու շուշանի և սպիրտի խառնուրդից։ Նույնիսկ ամենապատկառելի տարիքում Իզաբելլա թագուհին հիասքանչ տեսք ուներ։

     

    Շեհրեզադե թագուհի

    Շեհրեզադե թագուհուց մեզ են հասել ոչ միայն հազար ու մի գիշերվա հեքիաթների ժողովածուն, այլև կանացի գեղեցկության բազմաթիվ դեղամիջոցներ։ Լողանալուց առաջ Շեհրեզադեն մարմնին քսում էր մեղրի, մանրացված ընկույզի և բուսայուղի խառնուրդ, ատամները սպիտակեցնում էր բնական խիտ յոգուրտով, իսկ ոչ ցանկալի մազերը հեռացնում էր շաքարի և լիմոնի հյութի օշարակով։

    Ժոզեֆինա

     

    Նապոլեոնի կինը՝ Ժոզեֆինան, իմաստուն կին էր։ Նա գիտեր, որ մաշկը երիտասարդացնող դիմակներից լավագույնը խաշած կարտոֆիլն է։ Դեմքի խցանված ծակոտիներից ազատվելու համար օգտագործում էր կամֆորայի թրջոցները։ Ժոզեֆիան ամեն առավոտ սոված փորին խմում էր մեկ բաժակ լիմոնադ։ Այն ժամանակ լիմոնադ ստանալու 
    համար լիմոնի հյութին ավելացնում էին հանքային ջուր։ Եվ այս միջոցն օգնում էր օրգանիզմից հեռացնել թույներն ու պահպանել գեղեցկությունը։ Եթե այժմ բոլորս գիտենք, թե որքան օգտակար են օրգանիզմի մաքրման պրոցեդուրաները, ապա այն ժամանակ դա ապագայի հայտնագործություններից մեկը պիտի լիներ։

     

    Մարքիզուհի դե Պոմպադուր

    Լյուդովիկոս 6-րդի սիրուհին՝ մարքիզուհի դե Պոմպադուրը, թույլ առողջություն ուներ, իսկ նրա մաշկը շատ նուրբ էր և չոր։ Մետաքսե մաշկ ունենալու համար նա հարած սպիտակուցից, լիմոնի հյութից և սերուցքից դիմակ էր պատրաստում։
    Առավոտյան դեմքին քսում էր լիմոնի հյութ և ձիթայուղ, իսկ հետո դեմքը լվանում էր տաք ջրով։ Ողջ օրը նրա դեմքի մաշկը պահպանում էր գեղեցկությունը և փայլը։ Բացի այդ, մարքիզուհին խմում էր գազարի հյութ, որին ավելացնում էր մեկ թեյի գդալ մեղր, որը ողջ օրը նրան թարմ էր պահում։

    Մերիլին Մոնրո

     

    Մերիլին Մոնրոն երբեմն նույնիսկ օրը 15 անգամ էր լվացվում։ Որպես սնուցող կրեմ՝ նա օգտագործում էր ձիթայուղ կամ վազելին։ Մերիլինն այն կարծիքին էր, որ արևն ավելի շուտ է ծերացնում, քան ժամանակը, և հենց դրա համար էլ նա երբեք չէր արևահարվում։ Առավոտյան խմում էր կաթ՝ կիսաեփ հավկիթի հետ։ Մերիլին Մոնրոն համարում էր, որ մարմնով պետք է օդ խաղա, ուստի բացառում էր ներքնազգեստի և զուգագուլպաների օգտագործումը։

    Загрузка...