«Ժողովուրդ».Դատապարտյալները հաջողացրել են Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պատվիրել և տեղափոխել Հայաստան

    148
    «Ժողովուրդ» թերթը գրում է.«Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդը» պարզել է, որ օրերս մի դեպք է բացահայտվել, ըստ որի՝ «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ հաջողացրել են Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պատվիրել և տեղափոխել Հայաստան:
    Ինչպես հայտնի է՝ երկու ամիս առաջ էլ իրավապահները դատապարտյալների կողմից կազմակերպված հանցագործություննների մի ամբողջ շղթա էին բացահայտել: Մասնավորապես, բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալներից մի քանիսը հաջողացրել էին շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով գումար հափշտակել»,-գրում է թերթը:
    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։