Նման տեմպով շարունակելու դեպքում 2016 թ. ավարտին Թուրքիայի մասին կխոսեմ անցյալ ժամանակով

    156

    Անցնող տարին բավականին դժվարամարս էր Թուրքիայի համար: Հենց տարվա սկզբից ակնառու էր, որ Թուրքիայում թուրք-քրդական հակամարտությունը նոր որակական փոփխություն է կրել: Փետրվար ամսին PKK-ն Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում մտցրեց լարվածություն, որը բերեց զանգվածային ռազմական բախումների, պարտիզանական հարձակումները վերածվեցին ավելի լուրջ բախումների: Անցնող տարում մի քանի անգամ տարբեր նահանգներում թեկուզ և կարճ ժամանակով, բայց հռչակվեցին քրդական ինքնավարություններ, որը նոր խոսք էր այս հակամարտության պատմության մեջ: Թուրքիայի ներքին քաղաքական կյանքը ևս հանդարտ չանցավ : Թուրքիան ստիպված եղավ երկու անգամ անցկացնել խորրհրդարանական ընտրություններ՝ այդպես էլ գաղտնի պահելով ընտրությունների վրա ծախսված գումարի չափը: Էրդողան- Դավութօղլու ներքին հակասությունն իր գագաթնակետին հասավ արտահերթ ընտրություններին ԱԶԿ-ի պատգամավորական ցուցակը կազմելիս: Էրդողանը քաղաքական ապտակ հասցրեց Դավութօղլուն՝ Դավութօղլու կողմից կազմված ցուցակից հանելով Դավութօղլուի մարդկանց: Թուրքիան արտաքին քաղաքականությունում ևս ձախողումների պակաս չունեցավ: Ասադին հեռացնելու մոլուցքով լցված ՝ ակամայից հարաբերությունները վատացրեց Ռուսաստանի հետ, ընդհուպ այն հասցնելով պատերազմական վիճակի: Վատ հարաբերություննր հաստատեց Իրաքի և Իրանի հետ: 
    Թուրքիայի տնտեսությունն ու արդյունաբերությունը զգալի վնասներ կրեցին տարվա երկրորդ կեսից: Նախ Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում փակվեցին համարյա բոլոր հանքահորերը, քանի որ դրանք այլևս իրենցից վտանգ էին ներկայացնում ռազմական գործողությունների պատճառով, այնուհետև Ռուսաստանը , Իրանը կիրառեցին տնտեսական պատժամիջոցներ: Այսպիսով Թուրքիան եթե նման տեմպով շարժվի 2016թ.-ին , ապա ես 2016թ.-ի վերջում, ամփոփիչ գրառման մեջ, Թուրքիայի մասին պետք է խոսեմ անցյալ ժամանակով:

    Հ.Գ. Որքան հնարավոր էր կարճ կապեցի:

    Աղբյուր՝  Կիլիկիա Հայաստան