ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի շնորհավորական ուղերձը հայ զինվորին

    1557

    Հայոց փառապանծ բանակի արժանապատիվ զինվոր՝

    Անձամբ իմ և Քրեակատարողական ծառայության անունից ի սրտե շնորհավորում եմ քեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

    Դու, որ քո ողջ էությամբ, ուժով, գիտակցությամբ, անխախտ հավատով ու անսասան կամքով, հաճախ սեփական կյանքի ու առողջության գնով զօրուգիշեր պաշտպանում ես մեր երկրի սահմանները, առավել արժանի ես հանապազօրյա ուշադրության  ու  նվիրվածության:

    Թող որ այս Նոր տարում գլխիդ վերևում  միշտ կապույտ երկինք տեսնես, իսկ ոտքերիդ տակ` հերկելի հող:

    Թող քո թափած արցունքը լինի միայն հաղթանակի, հանդիպման երջանկության ու վերադարձի ուրախության արցունք:

    Թող քո ծնողներն իրենց սիրասուն զավակին հպարտությամբ դիմավորելու առթիվ սեղաններ բացեն ու արժանի խոսքեր լսելու պատիվն ունենան:

    Թող քո աչքերում հպարտության կայծեր ցոլան, ձեռքդ ամուր լինի, միտքդ`պարզ, նպատակդ` անբեկանելի, ուխտդ` կատարյալ, Աստծո աջը`միշտ գլխիդ վերևում:

    Загрузка...