Պայծառատես Անի Գրիգորյանի կանխատեսմամբ՝ երկրի վիճակը 2016-ին ծանր է լինելու

    1391

    «Հայկական վարկածը» զրուցեց  «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի պայծառատես Անի Գրիգորյանի հետ.

    -Անի, մարդիկ միշտ էլ ապագայի մասին ցանկանում են իմանալ ավելին: Ինչ եք կարծում, օգուտ կտա՞  դա մարդուն, թե, այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ մարդն անտեղյակ լինի ու վստահելով Աստծուն ապրի:

    – Օգուտ կտա,, իհարկե, որովհետև լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է, որ մարդիկ իմանան իրենց վաղվա օրվա մասին, կարողանան կանխել սպասվող վտանգը, դժբախտությունը: Հին ժամանակներից ի վեր մարգարեությունը ընդունված է եղել, նույնիսկ Քրիստոսի ծնունդն է կանխատեսվել: Դրանով ապրել պետք չէ, իհարկե, բայց կարելի է գոնե հնարավորինս հեռու մնալ փորձություններից:

    -Կենդանակերպի նշաններին շատերն են հավատում, այս տարի Կապիկի տարի է, ասել է թե՝անսպասելի, հանդուգն, անլուրջ … տարի է լինելու:

    – Չէի ասի, թե յուրահատուկ տարի է սպասվում, կապիկի տարի է, թե շան տարի է,  դա կապ չունի, ուղղակի կապիկը ինքը բարու խորհրդանիշ չի կարող լինել:

    – Ի՞նչ է կոնկրետ կանխատեսում Անին։

    -Ես չեմ ուզում ասել, որ վատ բան եմ տեսնում, բայց կանխատեսում եմ, որ երկրի վիճակը շատ ծանր է լինելու: Կրկնում եմ, չեմ ուզում ժողովրդին վախեցնել , ասել ՝ վայ, վատագույնն է լինելու, բայց առանց կանխատեսման էլ բոլորս հասուն մարդիկ ենք ու քաջ գիտակցում ենք, որ ոչ մի լավ բան չի սպասվում: Մարդիկ ֆինանսական ճգնաժամից չարացած ու վրդովված են: Ես տեսնում եմ, որ երկրի վիճակը օր  օրի բարդանում ու վատանում է:

    – Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք  կանխատեսել, այս դեպքում  ի՞նչ կասեիք:

    – Ես ոչ մի էական փոփոխություն չեմ տեսնում: Ես տեսնում եմ, որ սահմանին ավելի շատ է լարվածություն լինելու: Ու դա շատ մտահոգիչ է: Ուզում եմ 2016 թվականին Աստծո լույսը մեր ժողովրդի գլխից անպակաս լինի, հույս, հավատ, սեր և միություն լինի:

    Աղբյուր

     

    Загрузка...